Գլխավոր Քաղաքական Տոնոյանը չի բացառում ՀՀ քաղաքացիների փոխանակումն ադրբեջանցի դիվերսանտների հետ

Տոնոյանը չի բացառում ՀՀ քաղաքացիների փոխանակումն ադրբեջանցի դիվերսանտների հետ

10
0

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, փոխանցվել է Ադրբեջանի առաջարկությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման, և երբ այն ստանանք ադրբեջանական կողմից, կարձագանքենք»,- հայտարարեց նախարարը։

Տոնոյանն ասաց, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու է այդ գործընթացին։

«Ես աշխատում եմ, որ իմ քաղաքացիներին վերադարձնեմ Հայաստան»,- ասաց նախարարը։

Պաշտպանության նախարարը չբացառեց տարբերակը, որ հայկական կողմը կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ։

«Չեմ բացառում, բայց դա Արցախի սուվերեն որոշման խնդիրն է»,- ընդգծեց նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ