Գլխավոր Հասարակություն Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ընդունել հայրենադարձների. Զարեհ Սինանյան

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ընդունել հայրենադարձների. Զարեհ Սինանյան

78
0

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է, որ սփյուռքի ու Հայաստանի հայերը փոխկապակցված են, իսկ ուժեղ հայրենիքն ավելի գրավիչ կլինի հայրենադարձների համար։

Սինանյանը հիշեցրեց, որ սիրիական ճգնաժամի տարիներին մոտ 22 հազար սիրիահայ Հայաստան էին վերադարձել։ Սակայն նրանց մոտ կեսը Կանադա ու ԱՄՆ է մեկնել, քանի որ ինտեգրման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։ Պետությունը պատրաստ չէր նրանց ընդունելու, աշխատանքի, կրթության և այլ կենցաղային հարցերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

«Մենք պետք է սովորենք անցյալի սխալներից։ Նախ` պետք է լուծենք առկա խնդիրները, տնտեսապես կայանանք, առողջապահության ու կրթության այնպիսի համակարգ ձևավորենք, որ պատրաստ լինենք ցանկացած պահի հայրենադարձների ընդունել», – ընդգծեց Սինանյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում