Գլխավոր Լուրեր Ցավոք, ստիպված եմ գնալ. Վիտալի Շիշկին

Ցավոք, ստիպված եմ գնալ. Վիտալի Շիշկին

96
0

Ինչպես երեկ հայտնել էինք, սեպտեմբերի 2-ին ռուս քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ Հայաստանն իրեն փախստականի կարգավիճակ է տվել։

ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էին այս տեղեկությունը։

Ըստ infocom.am-ի հաղորդած տեղեկության՝ Վիտալի Շիշկինը լրատվական կենտրոնի հետ հետ զրույցում ասել է, որ նա Հայաստան է եկել այս տարվա հունվարի 22-ին, փետրվարի սկզբին տրամադրել է փախստականի կարգավիճակի փաստաթղթերը և պատասխան ստացել օգոստոսի 22-ին։

«Դրանք ես տվել եմ անձամբ, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ խորհրդատվությունից հետո։ Նրանք ինձ ասացին, որ հնարավոր է՝ Ռուսաստանի դեսպանությունը նախապատրաստում է Հայաստանից ինձ անօրինական կերպով առևանգելու օպերացիա, որ մինչև այդ մարդկանց այդպիսի առևանգումներ եղել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից, և ինձ խորհուրդ տվեցին դիմել միգրացիոն ծառայությանը»,- նշել էր ռուս գործիչը։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում նրան ժամանակավոր կացարան տրամադրել են, պարոն Շիշկինը պատասխանեց․

«Ես չեմ ստացել կացարան, բայց ինձ այն առաջարկել են։ Այստեղ միգրացիոն ծառայությունը շատ լավ է աշխատում այն առումով, որ եթե դու ընդհանրապես հնարավորություն չունես, ապրելու տեղ չունես, Հայաստանում առաջարկում են կացարան, առաջարկվում են օտար լեզուների կուրսեր»։

Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք Վիտալի Շիշկինը Հյաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունի։ Նա ասաց, որ չնայած շատ է հավանել Հայաստանը, բայց այստեղ չի մնա։

«Ցավոք ստիպված եմ գնալ, որովհետև ես ունեմ քաղաքական ծրագրեր, քաղաքական նպատակներ այն մասին, որ Ռուսաստանը կարողանա դառնալ ժողովրդավարական պետություն, մտնի Եվրամիություն, միավորվի Եվրոպայի հետ, որ պետք է լինի տնտեսական միություն Ռուսաստանի և Գերմանիայի միջև։ Ես տեսնում եմ, որ աշխարհի հաջորդ զարգացումը պիտի լինի այն, որ Հայաստանը և Ուկրաինան ևս Եվրամիության անդամ լինեն, և մենք լինենք մեկ մեծ, հզոր տնտեսական և զինվորական բլոկ»,- նշեց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ