Գլխավոր Միջազգային Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում. Փայլան

Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում. Փայլան

40
0

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ   պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությանը։

Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանին անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։


Դիմելով Էրդողանին՝ հայ պատգամավորն ասել է.

«Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին,  այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ:

Նա քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել է:

Ասում է՝ (Էրդողանը),    «Հայերին տեղահանել են այն ժամանակ, երբ թափառում էին, որպես քոչվոր»։

Ամոթ։  

Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում»։

Ermenihaber.am