Գլխավոր Իրավական Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը ազատ կարձակվի․ պաշտպան

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը ազատ կարձակվի․ պաշտպան

134
0

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը պատժի կրումից ազատ կարձակվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Մանուկյանը անազատության մեջ է շուրջ 24 տարի։ Դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար։ Քրեակատարողական ծառայությունը նրա պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ բացասական, իսկ Պրոբացիոն ծառայությունը՝ դրական եզրակացություն է տվել՝ թեև երկու կառույցներն էլ Մանուկյանի վարքագիծը դրական են բնութագրում։