Գլխավոր Լուրեր Ցոլակյանը թույլ չի տվել, որ Ալեքսանյանը ռեստորանում պատիվ տա

Ցոլակյանը թույլ չի տվել, որ Ալեքսանյանը ռեստորանում պատիվ տա

11
0

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԱԻ նախարարին խոստացել էր հրշեջներին ռեստորան տանել «Մալաթիա Մոլի» հրդեհաշիջման աշխատանքներից հետո, բայց Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել է։

Այս մասին ասաց Ցոլակյանը՝ արձագանքելով լրագրողների հարցին՝ արդյոք Ալեքսանյանը կատարե՞լ է հրշեջներին ռեստորան տանելու խոստումը։

«Էն մարդը խոստանում էր, ես դրան ոչ մի ձև չեմ վերաբերվում։ Ես թույլ չեմ տվել, որ ռեստորանում պատիվ տա»,- ասաց Ցոլակյանը։

Անդրադառնալով հարցին, որ Սամվել Ալեքսանյանն անձամբ էր ղեկավարում հրդեհաշիջման աշխատանքները, Ցոլակյանը նշեց, որ շենքն իրենն էր, և մարդու սիրտը ցավում էր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ