Գլխավոր Լուրեր Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

8
0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ։

Այս մասին տեղեկացնում է վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ըստ տարածած հաղորդագրության, ուղերձում մասնավորապես ասված է. «Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ, սիրելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը, այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում»:

«Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրենիքը հստակ և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել 61-րդ հորիզոնականը:

Հարգելի’ գործընկերներ,

մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում ստեղծագործական հաջողություններ, ազատ և անվտանգ գործունեություն», — նշված է վարչապետի շնորհավորական ուղերձում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ