Գլխավոր Տնտեսական Փաշինյանը վերահաստատել է՝ գազի սակագինը չի թանկանա մինչև 2020թ. գարուն

Փաշինյանը վերահաստատել է՝ գազի սակագինը չի թանկանա մինչև 2020թ. գարուն

27
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում վերահաստատել է օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը սպառողների համար չի թանկանա ձմեռվա ամիսների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գազի սակագինը չի բարձրանա մինչև գարուն»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս հարցի քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինը պետք է ցածր լինի, որպեսզի չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հարցին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չի թանկանա:

«Գազի հետ կապված բանակցություններն ընթացել ենընթանում ենև վստահ եմոր դեռ ընթանալու ենև դա նորմալ գործընթաց էԱյս պահին կարող եմ վստահաբար մի բան ասելորը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելուձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու»,- նշել է Գրիգորյանը: