Գլխավոր Հասարակություն Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր

Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր

30
0

Փետրվարի 14-ին պրոֆեսիոնալ աշխարհը լայնորեն նշում է համակարգչային աշխատողի օրը, թեև պաշտոնական բնույթ այն դեռ չի կրում: Այս մասին հայտնում է Calend-ը:

1946 թվականի փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր շահագրգիռ անձանց ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող էլեկտրոնային համակարգիչը՝ ENIAC I (Electrical Numerical Integrator And Calculator):

ENIAC I-ն աշխատել է մինչեւ 1955թվականի հոկտեմբերի 2-ը, ժամը 23 :45 րոպեն, որից հետո քանդել են այն: Իհարկե, մինչև այդ՝ ավելի վաղ շրջանի համակարգիչներ եղել են, սակայն նախատիպի և փորձնական տարբերակի ձևով: Մինչդեռ ENIAC-ն առաջինն էր, որն իրականում կատարեց գործնական խնդիրներ:

ENIAC-ը մշակվել է ժամանակի լուրջ եւ անհրաժեշտ խնդիրներից մեկը ՝ բանակի բալիստիկ աղյուսակների հաշվարկը կատարելու համար: Բանակում կային բաժիններ, որոնք զբաղվում էին՝ հրետանու եւ ավիացիայի կարիքները բալիստիկ աղյուսակների միջոցով հաշվարկելով ։ Այդ բաժիններում ներգրավված մարդիկ կատարում էին այսպես կոչված՝ բանակային հաշվիչի պարտականություններ:

Բնականաբար, «այդ հաշվիչ ռեսուրսների» հզորությունը եւ արտադրողականությունը բավարար չէին, ուստի և կիբեռնետիկները 1943թ․ սկզբին ձեռնամուխ եղան նոր հաշվիչ սարքի՝ ENIAC համակարգչի կոնցեպտի մշակմանը։ Այդ է պատճառը, որ հենց փետրվարի 14-ն է նշվում որպես Համակարգչային աշխատողի օր։