Գլխավոր Տնտեսական Փոխվարչապետը՝ գազի գնի թանկացման մասին

Փոխվարչապետը՝ գազի գնի թանկացման մասին

24
0

Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը ողջ 2020թ. համար չի բարձրանա, իսկ սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին

«Կան պայմանավորվածություններ, և 2020թ. համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու, իսկ սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի մինչև ապրիլի 1-ը: Չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո սակագնի բարձրացման հայտ կներկայացվի: Մեր բոլոր հարցերի պատասխանները կստանանք այն ժամանակ, երբ նման հայտ կներկայացվի»,- ասաց Գրիգորյանը: