Գլխավոր Քաղաքական Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

18
0

Նոյեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Փոխվարչապետը ընդգծել է, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և վերջին մեկուկես տարվա ընթացքում հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչին մեծապես նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դեսպան Բանցհաֆի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակայությունները և երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը:

Տիգրան Ավինյանը նաև անդրադարձել է հանքարդյունաբերությանը` նշելով, որ ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության կարևոր նպատակներից է:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գիտակրթական ու տարածքային կառավարման ոլորտներին վերաբերող հարցեր: Տիգրան Ավինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և հատկապես արհեստական բանականության ոլորտի խթանմանը: Այս համատեքստում նա կարևորել է Գերմանիայի հետ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը: