Գլխավոր Լուրեր Փորձ է արվում հետին թվով օրինականացնել բանակի ներգրավումը 2008 թվականի մարտի 1-ի...

Փորձ է արվում հետին թվով օրինականացնել բանակի ներգրավումը 2008 թվականի մարտի 1-ի գործողություններին

6
0

Marti_1

Այսօր Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանը անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արտակարգ դրության ռեժիմի ժամանակ կարգ ու կանոն հաստատելու համար բանակը օգտագործելը անօրինական է եղել. «Պաշտպանության նախարարությունը չունի որևէ ստրուկտուրա, որով հնարավորություն ունենա պահպանել արտակարգ դրության ռեժիմի պահպանումը: Բոլոր այն ստրուկտուրաները, որոնք կան ՊՆ ենաթկայության տակ դրանք զորամասեր են, որոնք չէին կարող այդ ռեժիմի ապահովման գործընթացին մասնակցել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Պատգամավորը նաև վտանգավոր համարեց այն հանգամանքը, որով իշխանությունները փորձում են քաղաքական պրոցեսներին բանակի ներգրավումը օրինականացնել: Խոսքը մասնավորապես արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին է.«Նման կերպ ստեղծվում է վտանգավոր իրավիճակ: Նախ փորձ է արվում հետին թվով օրինականացնել բանակի ներգրավումը 2008 թվականի մարտի 1-ի գործողություններին և ապահովում է հետագայում նման իրավիճակում բանակի ներգրավումը»,- ասաց պատգամավորը: