Գլխավոր Հասարակություն Փոփոխություններ «Լիցենզավորման մասին» օրենքում. քննարկում՝ ԱԺ-ում

Փոփոխություններ «Լիցենզավորման մասին» օրենքում. քննարկում՝ ԱԺ-ում

16
0

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում են ՀՀ կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ներկայացնելով տվյալ օրինագիծը, պարզաբանել է, որ ԿԲ-ն որդեգրել է քաղաքականություն, որը թույլ կտա հնարավորինս սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը:

Պաշտոնյայի խոսքով, նախագծի ընդունմամբ՝ արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, կդադարեն գոյություն ունենալ, և նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից: