Գլխավոր Մամուլ Քաղաքապետարանին աղբատարներ նվիրողները պաշտոնյաներին կապակցված ընկերություններն են (hetq.am)

Քաղաքապետարանին աղբատարներ նվիրողները պաշտոնյաներին կապակցված ընկերություններն են (hetq.am)

13
0

hetq.am-ը գրում է․

«Երևանի քաղաքապետարանն հրապարակել է համայնքին աղբատար ավտոմեքենաներ նվիրած ընկերությունների անունները։ Դրանք բոլորը փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Ավելին, այդ ընկերություններից երկուսին քաղաքապետարանն ամիսներ առաջ հասցեներ է տրամադրել։

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի կնոջ ընկերությունը պատրաստվում է բնակելի համալիր կառուցել քաղաքապետարանի տված հասցեում

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է, հիմնադրվել է 2019թ-ի հունվարի 11-ին։ Ընկերության բաժնետերերից է Արմինե Եղիազարյանը (12․5 %), ով ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կինն է։ Ընկերության 50 %-ի բաժնետերը Աիդա Հովհաննիսյանն է, իսկ Մարինա Թադևոսյանը, Նարեկ Ասատրյանը և Սամվել Մանիջոյանը տիրապետում են 12․5-ական տոկոս բաժնետոմսերին։

Այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան հ. 64 հասցեներում։ Այդ հասցեները ընկերության հողամասին տրամադրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019թ-ի մարտի 22-ի որոշմամբ։ Ուղիղ մեկ շաբաթից՝ դեկտեմբերի 6-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ ընկերության կողմից կառուցապատման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտիվերաբերյալ։

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների համակարգում այս ընկերության վերաբերյալ տվյալներ չկան, հետևաբար հանրության համար գաղտնիք է մնում դրա աշխատակիցների քանակը կամ արդյոք ունի՞ աշխատակիցներ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, «Ն եւ Ս քոնսթրաքշն» ընկերությունն այս տարվա հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկ վճարողներից 104-րդն է եղել՝ վճարելով 364 միլիոն դրամ հարկ։

Արմինե Եզիազարյանին է պատկանում ընկերության 12,5 տոկոս բաժնեմասը։ 2018-ի հոկտեմբերի 27-ից նա հանդիսանում է նաև «Արտ Օյլ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։

Նախարարի նախկին տեղակալի հարկային պարտավորություններ ունեցած ընկերությունը

Մեկ «Կամազ» մակնիշի աղբատար ավտոմեքենա էլ Երևան համայնքին նվիրել է «Էյչ բի Էմ գրուպ» ընկերությունը։

Այս ընկերության 33 տոկոսի սեփականատերը տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (2000-2013) Հրանտ Բեգլարյանն է, 0․02 տոկոսի բաժնետերը նրա դուստրը՝ Աննա Բեգլարյանը, իսկ 33-ական տոկոս բաժնեմասերը պատկանում են Հրաչյա Մինասյանին և Հրանտ Հախնազարյանին։

Շարունակությունը՝ hetq.am-ում