Գլխավոր Մամուլ Քայլի Ջեները 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Քայլի Ջեները 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

80
0

Քայլի Ջեները, որը ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին, մեկ մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է բժիշկ Թաիս Ալիաբադին:

Բժշկուհին ավելի վաղ կոչ էր արել նվիրատվություններ անել բժշկական դիմակներ, պաշտպանիչ հանդերձանք, ձեռնոցներ և այլ պաշտպանիչ միջոցներ գնելու համար, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսով վարակվածների հետ աշխատող բժիշկներին:

Ալիաբադին այնուհետև դրամահավաք է կազմակերպել Mask Challenge հարթակում, որտեղ էլ տեղեկություն է հայտնվել աստղային հաճախորդի՝ Քայլի Ջեների առատաձեռն նվիրատվության մասին:

Նշվում է, որ գումարը կհատկացվի Լոս Անջելեսի հիվանդանոցների համար դիմակներ գնելուն, քանի որ այդ հաստատություններում անձնական պաշտպանիչ միջոցների խիստ պակաս է նկատվում: