Գլխավոր Առողջապահություն Քանի մարդ է մահացել ավտոճանապարհային պատահարներից

Քանի մարդ է մահացել ավտոճանապարհային պատահարներից

16
0

2019-ի Հայաստանում ճանապարհատրանսպորտային 4799 պատահար է եղել, որոնց հետևանքով մահացել է 341, վիրավորվել՝ 6801 քաղաքացի։ Այս մասին նախորդ տարվա ամփոփիչ զեկույցի ներկայացման ժամանակ ասել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։

2018-ի համեմատ 2019-ին երկու զոհ պակաս է եղել: Նույն ժամանակահատվածում արձանագրվել և կազմվել է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 1․9 մլն իրավախախտում, ինչը մոտ 314,000-ով ավելի է, քան 2018-ին։ Նվազ նշանակություն ունեցող խախտման համար կիրառվել է 298,645 նախազգուշացում՝ նախորդ տարվա 208,410-ի դիմաց: