Գլխավոր Միջազգային Քանյե Ուեսթը որոշել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

Քանյե Ուեսթը որոշել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

55
0

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտնում է NME-ն: Այս մասին ռեփերը հայտարարել է Նյու Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ։

«Ես կմասնակցեմ 2024 թվականի նախագահական ընտրություններին, մենք կարող էինք այնքան շատ աշխատատեղեր ստեղծել»,- ասել է Ուեսթը:

Ռեփերի հայտարարությունը ծիծաղեցրել է հավաքվածներին:
Նա նաև հայտնել է, որ ցանկանում է փոխել իր անունը և կոչվել «Քրիստոնյա հանճարեղ միլիարդատեր Քանյե Ուեսթ»։