Գլխավոր ժամանց Քանյե Ուեսթն այժմ քրիստոնեություն է դավանում. Daily Mail

Քանյե Ուեսթն այժմ քրիստոնեություն է դավանում. Daily Mail

59
0

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն անցած կիրակի «Քրիստոսը թագավոր է» (Jesus Is King) ալբոմի լսման ժամանակ հաստատել է, որ կրոնափոխ է եղել և այժմ քրիստոնեություն է դավանում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Կիրակի օրը 42-ամյա Քանյե Ուեսթը անակնկալ այցով  Հովարդի համալսարան է գնացել, որտեղ էլ կազմակերպել է իր նոր՝ «Քրիստոսը թագավոր է» ալբոմի լսման միջոցառումը: Քանյեն պաշտոնապես հաստատել է, որ քրիստոնյա է:

«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր զվարճության համար չեմ այստեղ: Մենք այստեղ ենք հավատ տարածելու նպատակով»,- ասել է Քանյե Ուեսթը:

Վերջերս Քանյե Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանն իրենց երեխաներին մկրտել է Հայաստանում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ