Գլխավոր ժամանց Քիմն իրականացրել է մայրիկի երազանքը

Քիմն իրականացրել է մայրիկի երազանքը

674
0

Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և դրան կից գրառում կատարել․

«Այսօր նշում ենք մայրիկիս ծնունդը։ Նրան ճանաչողները գիտեն, թե մայրս ինչքան սենտիմենտալ է։ Ծննդյան օրը ես նախատեսել էի ընթրիք միայն իր երեխաների և ընկերների հետ։ Ուստի հրավիրատոմս էի ուղարկել, թե որտեղ պետք է բոլորը հանդիպեն։ Երբ բոլորը ժամանեցին, ես ասացի, որ անակնկալ ունեմ և այդ վայրում չենք ընթրելու։ Եվ հետո բաժանեցի իրական հրավիրատոմսերը, և երբ բոլորը տեսան, թե մենք ուր ենք գնալու, բոլորի աչքերից արցունք հոսեց։ Ես վարձակալել էի մեր մանկության տունը, որտեղ ապրում են մեր բոլոր հիշողությունները՝ հատկապես հորս հետ կապված։ Սա այն տունն էր, որտեղ ծնվել են Քարդաշյան երեխաները, և մեզ դարձրել այն, ինչ կանք այսօր՝ մեծանալով մի տան մեջ, որտեղ խոհանոցն ուներ ամենածիծաղելի պաստառներն ու կահույքը։ Ես վերականգնել էի մեր սպասքը, դեկորները, պատերի պաստառները։ Մենք ընթրեցինք տանը՝ ասես այն չէր փոխվել, բայց ամբողջ ընթացքում լալիս էինք։ Երբ դուրս եկանք մեքենաները նստելու, ես ուրիշ անակնկալ ունեի․ վարձակալել էի նույն մեքենաներից, որ ժամանակին ունեին իմ ծնողները։ Ես մի փոքր սպասեցի դրսում, որ նրանց կարողանամ հասցնել տուն։ Տան ճանապարհին  բոլոր մեքենաները դասավորված էին այնպես, ինչպես իմ ծնողները սովոր էին դրանք կանգնեցնել։ Ես մեքենաների նույն համարանիշներն էի վերականգնել։ (Այո մայրիկիս մեքենայի համարանիշն էր 2 DIE 4)։ Մենք քշեցինք դեպի տուն այս մեքենաներով և վերապրեցինք մեր մանկությունը։ Սա ամենյուրահատուկ, նոստալգիկ օրն էր իմ կյանքի, և մենք զգում էինք, ասես հայրս ներկա էր և վայելում էր այդ օրը մեզ հետ։

Ես ամբողջ ընթրիքի ընթացքում չարտասվեցի, չնայած որ լաց եմ եղել պլանավորման ողջ ընթացքում։ Բայց վերջում մտա իմ հին լոգասենյակը, փակեցի դուռը և երկար արտասվեցի»։  

Նշենք, որ Քիմն իր Ինստագրամի էջում շնորհավորել է մոր 70-ամյակը։