Գլխավոր ժամանց Քիմ Քարդաշյանը մոր և քույրերի հետ ընթրել է հայկական «Կարուսել» ռեստորանում (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը մոր և քույրերի հետ ընթրել է հայկական «Կարուսել» ռեստորանում (լուսանկարներ)

561
0

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Լութերմանի My Next Guest Needs No Introduction («Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի») հաղորդման նկարահանմանը: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail-ը:

Աղբյուրը հաղորդում է, որ շոուի նկարահանումների ավարտից հետո Քիմն իր մոր և քույրերի՝ Քորթնի և Քլոե Քարդաշյանների հետ ընթրել է հայկական «Կարուսել» ռեստորանում:

39-ամյա աստղը կրել է կոնքերն ընդգծող դեղին զգեստ, որը համադրել է նույներանգ բարձրակրունկների հետ:

Քիմի մայրը՝ Քրիս Ջեները, կրել է սև կոստյում և տաբատ: