Գլխավոր Աշխարհ Քիմ Քարդաշյանի արձագանքը՝ ԱՄՆ Սենատի որոշմանը

Քիմ Քարդաշյանի արձագանքը՝ ԱՄՆ Սենատի որոշմանը

84
0

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, ազգությամբ հայ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունմանը։ Նա իր թվիթերյան էջում կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրառմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում իր 153 մլն հետևորդներին կոչ էր արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: