Գլխավոր ժամանց Քիմ Քարդաշյանն իր շնորհիվ բանտից ազատված կանանց հետ այցելել է Սպիտակ տուն

Քիմ Քարդաշյանն իր շնորհիվ բանտից ազատված կանանց հետ այցելել է Սպիտակ տուն

32
0
Քիմ Քարդաշյանը՝ ելույթի ժամանակ

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշայանն իր շնորհիվ ԱՄՆ-ում բանտից ազատված 3 կանանց հետ այցելել է Սպիտակ տուն:

Այս մասին գրում է BBC-ն: Նշվում է, որ նրանք այնտեղ են գնացել երեկ՝ մարտի 4-ին: Քարդաշյանը գրառում է կատարել ու լուսանկար հրապարակել սոցցանցերում:

«Նախագահ Թրամփը մեղմացրել է իսկապես դրան արժանի 3 կանանց պատիժները: Ես նորություններում այդ մասին շատ հրապարակումներ չտեսա, ուստի որոշեցի կիսվել ձեզ հետ»,-գրել է նա:

Քիմ Քարդաշյանի հրապարակած լուսանկարը

Այս այցից լուսանկար է հրապարակել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը: Հղում կատարելով The New York times-ին՝ BBC-ն գրում է, որ Դոնալդ Թրամփը հանդիպել է այդ կանանց հետ:

Իվանկա Թրամփի հրապարակած լուսանկարը

3 կանայք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված, ինչպես նաեւ որպես պաշտոնատար անձ կատարած հանցագործությունների համար: Բանտում հայտնվելու ժամանակ նրանք փոքր երեխաներ են ունեցել: Քարդաշյանը բազմիցս բարձրաձայնել է նրանց իրավիճակի մասին:

Քիմ Քարդաշյանն անցած տարի հայտարարել է իրավաբանական կրթություն ստանալու մասին: Նա պայքարում է հանացագործություններին ոչ համաչափ պատիժների դեմ: