Գլխավոր Իրավական Քոչարյանի մասով ՍԴ-ն որոշում կայացրեց

Քոչարյանի մասով ՍԴ-ն որոշում կայացրեց

174
0

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ընթերցելով ՍԴ որոշման եզրափակիչ մասը, հայտարարեց, որ Քոչարյանի մասով ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածը հակասահմանադրական է, իսկ 135-րդի 2-րդ մասը՝ ոչ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննում է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը: Խոսքը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների եւ խափանման միջոց կիրառելու հիմքերի մասին հոդվածներին:

Նկատենք, որ երեկվանից ՍԴ բակում և դահլիճում են թե՛ ամբաստանյալ Քոչարյանի մերձավորները, թե՛ նրա համար արդար դատաքննություն պահանջող ընդդիմախոսները:

Լրագրողների հետ զրույցում Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող Արամ Վարդևանյանը նշեց, որ ՍԴ-ն իր որոշմամբ արձանագրել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում. «ՍԴ-ի որոշման համաձայն՝ կալանավորումը, որը մի քանի անգամ կիրառվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, խախտել է վերջինիս անձնական ազատության իրավունքը: Սա նշանակում է, որ կալանավորումը չի կարող լինել իրավաչափ»:

Հարցին, թե սա նշանակո՞ւմ, է որ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, Վարդևանյանը հայտարարեց, որ այո:

Որոշումն ամբողջությամբ կհրապարակվի 3 օրից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ