Գլխավոր Քաղաքական Քոչարյանի պաշտպանները սպասում են ՄԻԵԴ որոշմանը

Քոչարյանի պաշտպանները սպասում են ՄԻԵԴ որոշմանը

12
0

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 9 բողոք է հանձնվել ՄԻԵԴ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ 5-6-ը գրանցված են, բայց առայժմ չեն գտնվում հաղորդակցման փուլում։

«Սպասում ենք, որ որոշումը կլինի մինչև ընթացիկ տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,- նշեց Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումը անհրաժեշտ է կատարել, որ Հայաստանը չհայտնվի մոնիթորինգի տակ։