Գլխավոր Իրավական Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին

Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին

24
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Պաշտպանը համարում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Աննա Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։

Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Աննա Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատավոր համարվել, եւ նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ