Գլխավոր ժամանց Քորթնի Քարդաշյանը լսում է Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Վաչե Ամարյանի և այլ հայ...

Քորթնի Քարդաշյանը լսում է Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Վաչե Ամարյանի և այլ հայ երգիչների երգերը

351
0

Քորթնի Քարդաշյանը Հայաստանում անցկացրած օրերից առայժմ ընդամենը մեկ լուսանկար է հրապարակել Ինստագրամում, սակայն «սթորի» բաժնում բավականին ակտիվ է։

Ավելի քան 82 միլիոն հետևորդներին Քորթնին ներկայացրել է iTunes հավելվածում իր հայկական երգացանկը, որոնք իրեն ուղեկցել են Հայաստան կատարած ճամփորդության ընթացքում։

Նրա երգացանկում ներառված են Վաչե Ամարյանի «Արի Արի»-ն, Լիլիթ Հովհաննիսյանի «Ինչու եմ քեզ սիրում», «Քոնն եմ դարձել», «Ավիրել ես», «Իմ սրտին ասա» ստեղծագործությունները, Սիրուշոյի «Պռեգոմեշ»-ը, Նորոյի «Պուպուշ», «Կյանքս կերել ես» երգերը, Հարութ Փամբուկչյանի «Տարիներ»-ը, Սուպեր Սաքոյի Dance with You-ն, Տիգրան Ասատրյանի «Սև աչքեր»-ը և այլ երգեր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ