Գլխավոր Լուրեր «Քույրիկ Լեւոն»-ին ԿԸՀ-ն այսօր մանդատ կտա

«Քույրիկ Լեւոն»-ին ԿԸՀ-ն այսօր մանդատ կտա

7
0

a0

Այսօր` ժամը 15:00-ին, ԿԸՀ-ն նիստ է գումարելու, որի ընթացքում կազմվելու է արձանագրություն ՕԵԿ ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Խաչիկ Հարությունյանի մանդատը ՕԵԿ ընտրական ցուցակի հերթական թեկնածու Լևոն Դոխոլյանին հանձնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը վայր էր դրել իր պատգամավորական մանդատն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Լեւոն Դոխոլյանը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ ամուսինն է, եւ ըստ«Ժողովուրդ» օրաթերթի` մտերիմները նրան ճանաչում են որպես «Քույրիկ Լեւոն»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ