Գլխավոր Քաղաքական Քրեական ենթամշակույթ ունեցող անձինք ուղղակի ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացներում

Քրեական ենթամշակույթ ունեցող անձինք ուղղակի ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացներում

14
0

Քրեական ենթամշակույթ ունեցող անձինք ունեցել են ուղղակի ազդեցություններ ընտրական գործընթացներում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ խոսելով իր հեղինակած քրեական ենթամշակույթին վերաբերող նախագծի մասին։

Բաղդասարյանի խոսքով՝ խնդիրը օրակարգային է, և այն օր առաջ պետք է լուծել։

«Քանի որ քրեական օրենսգրքում չեն եղել հստակ ձևակերպումներ, որոնք այս արատավոր երևույթները կկարողանային բացառել, սրա անհրաժեշտությունը կա,- ասաց նա։- Շատ մարդկանց մոտ եղել է թյուր կարծիք, որ նրանց գործողությունները կարող են հասնել ամենաթողության։ Ինչի ականատեսը մենք տարիներով եղել ենք»։

Պատգամավորը շեշտեց, որ Գյումրիում բազմիցս է նման դեպքերի հետ առնչվել․ «Ես մեծացել եմ մի քաղաքում, որտեղ տարիներ շարունակ քրեական հեղինակությունները սպանություններ են արել և սերտաճած են եղել իշխանություններին՝ տարբեր մակարդակներում»։

Ըստ նրա՝ քրեական ենթամշակույթի կրողները մեծ դերակատարում են ունեցել ընտրական գործընթացներում, ինչն էլ պատճառ է եղել, որ իշխանությունները լոյալություն են դրսևորել նրանց նկատմամբ։