Գլխավոր Իրավական ՔԿՀ-ներում հայտնաբերվել են փաթեթներ

ՔԿՀ-ներում հայտնաբերվել են փաթեթներ

18
0

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22։25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղամասերից մեկի տարածքում հայտնաբերել են ներնետած 2 փաթեթ, որոնցում առկա էր 5 բջջային հեռախոս և 2 լիցքավորիչ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Սեպտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ» և  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 17 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք, 11 բաժանորդային քարտ, 5 ականջակալ, 3 wi-fi սարք և խաղաքարտի 2 տրցակ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ