Գլխավոր Ըմբշամարտ Օլիմպիական խաղերի չեմպիոնների պատվովճարը կկրկնապատկվի. նախարար

Օլիմպիական խաղերի չեմպիոնների պատվովճարը կկրկնապատկվի. նախարար

11
0

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ  Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

« Հարգում և խրախուսում ենք մեր մարզիկների ու ապագա չեմպիոնների աշխատանքն ու ջանքը:

Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար, նախկինի 100 հազար դրամի փոխարեն: 140 հազար և 100 հազար դրամ համապատասխանաբար կստանան օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները: Պատվովճարներ են սահմանված նաև աշխարհի առաջնության հաղթողի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների համար (պատվովճարները կտրվեն ցմահ):

❗️Մանրամասները կհրապարակվեն երեկ ընդունված կառավարության որոշումը հրապարակելուց հետո»: