Գլխավոր Իրավական Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

6
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, սառը զենքի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման ու ծեծի՝ 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, թմրամիջոցի մաքսանենգության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և կանխամտածված սնանկության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն