Գլխավոր ժամանց «Օսկար 2020»-ը դիտումների հակառեկորդ է սահմանել. New York Times

«Օսկար 2020»-ը դիտումների հակառեկորդ է սահմանել. New York Times

16
0

Կինոյի` «Օսկար» մրցանակաբաշխության 92-րդ արարողության հեռուստահեռարձակումը սահմանել է դիտումների հակառեկորդ,- հաղորդում է New York Times-ը։

ABC հեռուստաալիքով եւ հոսքային ծառայություններով մրցանակաբաշխությանը հետեւել են 23,6 մլն հեռուստադիտողներ, ինչը 6 միլիոնով պակաս է, քան նախորդ տարի։

Նախորդ հակառեկորդը «Օսկար 2018»-ինն է` 26,5 մլն հեռուստադիտող։

Հիշեցնենք, որ կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսում` փետրվարի 9-ին։ Գլխավոր արձանիկին արժանացել է հարավկորեական «Ձրիակերները» ֆիլմը (ռեժիսոր Պոն Չժուն Խո)։