Գլխավոր Տնտեսական Օրինագծով վերականգնվում է արդարությունը․ Պատգամավորը՝ տնտեսվարողների պարտքը վերադարձնելու մասին

Օրինագծով վերականգնվում է արդարությունը․ Պատգամավորը՝ տնտեսվարողների պարտքը վերադարձնելու մասին

10
0

Այսօր Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, որով Կառավարությունը նախատեսում է տնտեսվարողներին վերադարձնել շուրջ 56 մլդ դրամի կուտակած պարտքը։

«Այս օրինագծը արդարության վերականգնում է։ Եկեք հիշենք, թե ինչպես է ձևավորվել այս պարտքը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ ներկայացնելով հարկային մարմինների կողմից փողերի գանձման մեթոդները։
 
«200 հազար տուգանում էին, 200 հազար էլ քեշ փող վերցնումԵվ տնտեսվարողները ուրախ երջանիկ գնում էին տուն»,- ասաց Ենգիբարյանը:
 
Պատգամավորի խոսքով՝ սա ազդանշան է, որ հարկային մարմինները կոչված են տնտեսվարողներին աջակցելու, ոչ թե պատժելու. «Սա տնտեսական հեղափոխություն է և հեղափոխություն է նոր Հայաստանի մտածողության մեջ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ