Գլխավոր Առողջապահություն Օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում. Արսեն Թորոսյան

Օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում. Արսեն Թորոսյան

16
0

Օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կառավարության ջանքերը այս ուղղությամբ անբեկանելի են՝ հատկապես նման նուրբ և երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտում, որտեղ առավել ուշադիր պետք է լինենք երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար։ Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, որը ներգրավված է եղել կամ այսուհետ կլինի նման ապօրինի սխեմաների մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ ուժով։  

Շնորհակալ եմ ԱԱԾ-ին այս կծիկը քանդելու համար, վստահ եմ՝ ամեն ինչ մինչև վերջ կբացահայտվի»,- գրել է Արսեն Թորոսյանը։