Գլխավոր ժամանց Ֆիլիպ Կիրկորովին շփոթել են Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի թիկնապահի հետ

Ֆիլիպ Կիրկորովին շփոթել են Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի թիկնապահի հետ

17
0

Լոս Անջելեսում օրեր առաջ տեղի ունեցած «Օսկար» մրցանակաբաշխության 92-րդ արարողությունից հետո երկրպագուների ուշադրությունը սևեռվել է հետօսկարյան խնջույքի վրա, որին համաշխարհային աստղեր և ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքեր են այցելել: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Համացանցում աստղային խնջույքից լուսանկարներ և տեսանյութեր են սկսել տարածվել, որոնց թվում է նաև ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի համատեղ լուսանկարը, որի հետևի ֆոնին ՌԴ երգիչ Ֆիլիպ Կիրկորովն է պատկերված:

Լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է Կիրկորովն ուշադիր հետևում աստղային զույգին, մինչ նրանք ավանդական լուսանկարման համար հարմար դիրքեր են ընտրում, մի շարք մեկնաբանությունների և քննարկումների առիթ է տվել:

«Քանյեն նոր թիկնապահ ունի»,- գրել են օգատերերը: