Գլխավոր Աշխարհ Ֆիլմաշար Հայաստանի մասին՝ ռումինական TVR2-ով

Ֆիլմաշար Հայաստանի մասին՝ ռումինական TVR2-ով

9
0

Ռումինիայի հանրային TVR2 հեռուստատեսության եթերում հոկտեմբերի 26-ին կցուցադրվի «Cap Compas» ծրագրի` Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմը:

Այս մասին տեղեկանում ենք Ռումինիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Ֆիլմի նկարահանող խումբը նախ անդրադարձ է կատարել Երևանին՝ ներկայացնելով այն որպես հյուրընկալ քաղաք: Ֆիլմում խոսվում է Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի գանձերի մասին: Անդրադարձ է կատարվել խաչքարերին, եկեղեցիներին: Նկարահանող խումբը ներկայացրել է նաև հայկական խոհանոցը:

Նշվում է, որ մինչ այժմ ցուցադրված ֆիլմի մյուս մասերի վերաբերյալ արձագանքները բավական դրական են:

Նախագիծը կյանքի է կոչվել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության, դեսպանության և գործընկերների աջակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ