Գլխավոր Սպորտ Ֆրանսահայ բռնցքամարտիկը ռինգում կպաշտպանի չեմպիոնական գոտին

Ֆրանսահայ բռնցքամարտիկը ռինգում կպաշտպանի չեմպիոնական գոտին

38
0

Նոյեմբերի 15-ին Փարիզի AccorHotels արենայում մոտ 10,000 հանդիսականի առաջ կկայանա գերլարված դիմակայություն. ֆրանսահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը կհանդիպի ավստրալացի Քեյն Ուոթսի հետ՝ պաշտպանելու իր չեմպիոնական գոտին:

Արսեն Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ, որից 16-ը՝ նոկաուտով: 32-ամյա բռնցքամարտիկը մոտ մեկ տարի ռինգ դուրս չի եկել, սակայն դա տեղի է ունեցել ոչ իր մեղքով. 2018-ին Մարսելում Մայրցամաքային չեմպիոնի գոտին պաշտպանելուց հետո նա պետք է մենամարտեր այս քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից ղազախ Բեյբուտ Շումեդովի հետ, սակայն հանդիպումը չի կայացել ֆինանսական սկանդալի պատճառով: Հետո, Գուլամիրյանը պետք է բացարձակ չեմպիոնի տիտղոսը վիճարկեր գործող չեմպիոն Դենիս Լեբեդևի հետ, սակայն ռուս բռնցքամարտիկը որոշել է ավարտել կարիերան, մենամարտը չեղարկվել է և տիտղոսը փոխանցվել է Գյուլամիրյանին: Panarmenian.net-ի հաղորդած տեղեկություններով, այս առաջնության գլխավոր հովանավորը հայկական VBET ընկերությունն է, որը նաև աջակցելու է Գուլամիրյանին:

«VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին: Նրանք բանակցել են հայկական հեռուստաընկերության հետ, որպեսզի Հայաստանում նույնպես ցուցադրվի իմ մենամարտը: Հայերը իսկական չեմպիոն ունեն, բայց ոչ բոլորն են նրան ճանաչում: VBET-ի նախաձեռնությունը հիանալի է»,- ասել է Գուլամիրյանը:

Նոյեմբերի 15-ին Գուլամիրյանին իսկական քննություն է սպասում, քանի որ Feroz-ը պետք է ապացուցի, որ զուր չի կրում WBA վարկածով աշխարհի ուժեղագույնի կոչումը: Առաջին անգամ ֆրանսահայ բռնցքամարտիկի մենամարտը ցուցադրվելու է նաև Հայաստանում՝ VivaroBet-ի պաշտոնական կայքում ու Շանթ հեռուստաընկերությամբ:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գլխավոր գործընկեր VBET-ին: Մենք սկսել ենք նրանց հետ համագործակցել ու խաղադրույքներ առաջարկել մենամարտերի համար: VBET-ը հայկական ընկերություն է, որը աջակցում է թե՛ մեզ, թե՛ Արսենին: Կարծում եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի ու ժամանակի ընթացքում նոր մակարդակի դուրս կգա»,- ասել է WBA աշխարհի առաջնության կազմակերպիչ ու պրոմոութեր Սեբաստիան Ակարիսը:

Նրա խոսքով՝ ֆրանսիացիները երկար են սպասել նման լայնամասշտաբ միջոցառման ու շատ ուրախ են այս առիթով:

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման պաշտոնական արարողությունը և հայացքների մենամարտը:

Բռնքամարտի երեկոն կմեկնարկի Երևանի ժամանակով նոյեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 01:35-ին:

Վիվառո ընկերությունը նաև գործակիցներ է սահմանել երեկոյի մենամարտերի համար: