Գլխավոր Միջազգային Ֆրանսիացի պատգամավորները պահանջում են հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից

Ֆրանսիացի պատգամավորները պահանջում են հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից

86
0

Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված ութ քաղաքական ուժի 59 պատգամավոր հանդես է եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Ֆրանսիացի պատգամավորները նախագահ Էմանուել Մակրոնից մասնավորապես պահանջել են միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս մասին գրում է ermenihaber.am:

«Մեզ խիստ զայրացրել է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի բանակի հարձակումների և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող զավթողականության հանդեպ արևմտյան ժողովրդավարական պետությունների լռությունը։ Ֆրանսիային և Եվրոպային կոչ ենք անում հապշտապ գործի անցնել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասված է պատգամավորների կոչում։

Ֆրանսիայի խորհրդարանի անդամները պահանջել են նաև դադարեցնել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը, Անկարային տրամադրվող բոլոր տեսակի ֆինանսական աջակցությունները և Թուրքիայի դեմ կիրառել այնպիսի տնտեսական պատժամիջոցներ, որպիսիք կիրառվել էին Ռուսաստանի դեմ Ղրիմի հարցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ