Գլխավոր Հասարակություն 1-ին զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք. ՊՆ

1-ին զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք. ՊՆ

11
0

ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 1-ին զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ մարտի 25-ին անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ։

Ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքներն ու հրաձգային զենքից կրակի վարման գործնական հմտությունները: Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և գրանցել բարձր արդյունքներ: