Գլխավոր Լուրեր 1 տրիլիոն 680 մլրդ դրամի մեջ 5 մլն-ը մանր ծախս է. Ջանջուղազյանը՝...

1 տրիլիոն 680 մլրդ դրամի մեջ 5 մլն-ը մանր ծախս է. Ջանջուղազյանը՝ գորգերի լվացման մասին

0
0

1 տրիլիոն 680 մլրդ դրամի մեջ 5 մլն-ը մանր ծախս է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով Վարդավառի տոնին ԱԺ-ի կողմից գորգերի լվացման համար հատկացված 5 մլն դրամ ծախսին:

Ըստ Ջանջուղազյանի, այդ մաքրումը՝ որպես առանձին ծախս, նախատեսված չէ:

«Ծախսերը կատարվում են նախատեսվածի շրջանակում: Ես՝ որպես նախարարության ներկայացուցիչ, կարծում եմ, որ մեր նպատակը պետք է լինի, որ այդ ծախսերը իրականացվեն՝ բոլոր կանոնները պահպանելով: Եթե պահպանվել են, ուրեմն ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա և նշեց, որ նպատակահարմարության հարցը պետք է ուղղել այդ ծախսը նախատեսողին:

Հարցին, թե փոքր ծախս է, դրա համա՞ր նշանակություն չեն տալիս, նախարարը նշեց. «1 տրիլիոն 680 մլրդ դրամի մեջ 5 մլն-ը մանր ծախս է, բայց մեծ ու փոքրի տեսակետից ամեն մեկ դրամն էլ կարևոր է, քանի որ ամեն մեկ դրամին էլ ենթադրում է, որ առավելգույն արդյունք պետք է ստանալ»: