Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

    10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

    10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է
    Ապրիլ 20, 2019 18:22 Արցախ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվել է:

    Այս առնչությամբ, Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

    «Սույն թվական ապրիլի 15-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ.ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչեւ 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության կասկածանքով 2001թ.ծնված Ս.Գ-ի ձերբակալության վերաբերյալ։

    Կատարած արաքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ.ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

    Նշանակված են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»:

    Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվածը սպանված երեխայի եղբայրն է:


    Նման թեմաներ

    scroll to top