Ուրբաթ , 20 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.73   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 568.97   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 492.67   
  •  GBP   Առք` 621.00   Վաճառք` 640.00   ՀՀ ԿԲ` 633.72   
  •  RUB   Առք` 8.32   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.76   
outputra5huxgif
Sunny
15°
Home » Լուրեր » 100 աղջկա դիմաց այսօր ծնվում է 112 տղա

100 աղջկա դիմաց այսօր ծնվում է 112 տղա

Հուլիս 24, 2017 15:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

baby-boy-and-baby-girl

2016 թվականի տվյալներով՝ աղջիկների ու տղաների թվի հարաբերակցությունը ծնվելու պահին նվազել է մոտ 40 տոկոսով: Նախկին 100 աղջկա դիմաց 115 տղայի փոխարեն, այսօր ծնվում է  112 տղա:  Սա մասնագետները համարում են մեծ առաջընթաց:

Մարդկային Զարգացման միջազգային կենտրոնը 2015 թվականից իրականացնում է պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագիրը, որի նպատակն է մարդկանց  գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների փոփոխություն ու պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատում:  Ծրագրի դրական արդյունքների մասին են խոսում նաեւ հետազոտությունները, որոնք արվել են մինչեւ ծրագիրն ու դրանից հետո:

«Եթե 2011 թվականին կանայք նշում էին, որ հասարակության 60%-ը նախապատվությունը տալիս է տղաներին, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 36.7%: Եթե 2011-ին հարցին, արդյո՞ք ընտանիքում նախընտրում են տղա ունենալ, դրական էր պատասխանում կանանց 45%-ը, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 12.9%»,- նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ զարգացման եւ հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը:

Մանրամասները՝ ռեպորտաժում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top