Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » 100 տարին խիստ է. ՏՄՊՊՀ ղեկավարը՝ նախարարին

    100 տարին խիստ է. ՏՄՊՊՀ ղեկավարը՝ նախարարին

    100 տարին խիստ է. ՏՄՊՊՀ ղեկավարը՝ նախարարին
    Դեկտեմբեր 7, 2017 18:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ներդրումային մի քանի ծրագիր ներկայացրեց կառավարության նիստում, որոնցից մեկը վերաբերում էր «Արենի» գինու գործարանի ներմուծած սարքավորումներին ու նյութերին: Նախարարի խոսքով` գործարանը  ներմուծվող սարքավորումներն ու նյութերը կօգտագործի գինու եւ կոնյակի համար, կստեղծվի 85 աշխատատեղ:

    Երևան Տոնավաճառ

    Կարայանը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ին բացվելու է Մեղրու ազատ տնտեսական գոտին և խնդրեց հաստատել «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ բացելու նախագիծը:

    Ներդրումային մյուս նախագիծը կոչվում է «Հին Խնձորեսկ»: Ըստ նախագծի՝ նախատեսվում է Խնձորեսկ գյուղում զարգացնել զբոսաշրջությունը, 25 մլն դոլարի ներդրումներ անել: «Աշխատանքներ են տարվում հայտնի ընկերությունների հետ: Բայց ներդրման ծրագիրն անելու համար պետական որոշ աջակցություն է անհրաժեշտ»,- ասաց Կարայանը եւ մանրամասնեց, թե խոսքն ինչի մասին է:

    Սակայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Արտակ Շաբոյանն առարկություն ուներ: Նրա խոսքով՝ նախարարությունն առաջարկն իրենց հետ չի քննարկել եւ այդ մասին ինքն այսօր է տեղեկացել:

    Շաբոյանի խոսքով՝ այն տնտեսավարողները, որոնք հետագայում կցանկանան Խնձորեսկ գյուղում ներդրումներ անել, չեն կարողանա, քանի որ ներկայացված նախագծում 100 տարվա սահմանափակում կա: «100 տարին խիստ է գրված»,- ասաց ՏՄՊՊՀ ղեկավարը:

    Կարայանը ցանկացավ արձագանքել և վարչապետի թույլտվությամբ առաջարկեց.
    «Մեկ օր ժամանակ տաք` քննարկենք»:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top