Գլխավոր Լուրեր 105 մլն դրամ՝ զբոսաշրջային ոլորտի հիմնախնդրի լուծման համար

105 մլն դրամ՝ զբոսաշրջային ոլորտի հիմնախնդրի լուծման համար

8
0

Կառավարությունը էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 մլն դրամ զբոսաշրջային ոլորտի առաջնային երկու հիմնախնդրի լուծման համար, որը նախատեսում է ենթակառուցվածքների զարգացում և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացում:

Նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, համաձայն որի կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղին, ինչպես նաև կսահմանվի մեքենաների մուտք ու ելքի կայանման ձևաչափ:

Հատկացումն իրականացվել է էկոնոմիկայի նախարարության կողմից խնայողությունների միջոցով: