Գլխավոր Կրթություն 11 տարի հրաշքները Ձեր կողքին են «Նեպտունի» հետ. «Նեպտուն» մանկական զվարճանքի կենտրոն

11 տարի հրաշքները Ձեր կողքին են «Նեպտունի» հետ. «Նեպտուն» մանկական զվարճանքի կենտրոն

11
0

Փոքրիկների ուրախություն բատուտը լաբիրինթոսով, շարիկներով խաղը, համակարգչային խաղերն ու փոքր բոուլինգը գտեք «Նեպտունի» ամենատարբեր սրահներում։

Ծովերի ու օվկիանոսների մեր  մանկության հերոսը՝ Նեպտունը, այսօր ամեն վայրկյան փոքրիկների կողքին է։ Իր ամեն անկյունում հիշեցնելով ծովն ու  օվկիանոսը հաղորդում է հանգստություն ու դրական տրամադրվածություն։

Նեպտուն մանկական զվարճանքի կենտրոնը 11 տարի շարունակ փոքրիկներին է նվիրում զվարճանք, հեքիաթային պահեր ու այն ամենը, ինչը փոքրիկների մանկությունը կդարձնի անմոռանալի։

Նեպտունում դուք կգտնեք 50-ից ավելի ատրակցիոններ, ավտոդրոմ, կարուսելներ, տարատեսակ խաղեր՝ նախատեսված մինչև անգամ 1 տարեկան երեխաների համար։ Կարելի է գտնել նաև ավազային նկարչության կենտրոն, լեգոների աշխարհ և գրեթե այն ամենը, ինչ կանցնի մտքի ծայրով։  Այստեղ ցանկացած չենթարկվող երեխա գտնում է անպայման իր հետաքրքրության առարկան, իսկ հոգատար դայակներն էլ հետևում են ամբողջ ընթացքում։

Հետաքրքիր նորարարությունների թիվը սակայն այսքանով չի սահմանափակվում՝ Նեպտունը այլ բաներ ևս մտածել է ծնողների ու փոքրիկկների համար։ Նեպտունում 5D մոդելավորմամբ կինոսրահ է գործում, որտեղ մուլտֆիլմից մինչ սարսափ ֆիլմ կարելի կլինի դիտել։

Ինչպես շատերն են սիրում ասել՝ սա փոքրիկ Դիսնեյլենդն է կամ  փոքրիկների Վեգասը, ինչպես կուզեք անվանեք, սակայն այստեղ մեկ անգամ այցելելով դուք կդառնաք այս  «Վեգասի» մշտական հաճախորդ։

Այստեղ ցանկացած միջոցառում տոն է դառնու,  ու ոչ միայն փոքրիկների համար։ Ամեն ինչ սկսվում է ինտերիերից։ Առաջին հայացքից դուք կգտնեք բազմաթիվ անկյուններ, որտեղ արված ձեր լուսանկարները կդառնան ձեր սիրելիները՝ ամենատարբեր լուծումներն ապահովված են։

Իսկ ամեն օր 19։00-22։00 տեղի ունեցող շոու ծրագիրը, ամեն վայրկյան գործող  ատրակցիոնները, լուսային ու գունային էֆեկտները, դիջեյը, բեմն ու պարողները չեն թողնի, որ ձանձրանաք։

Փոքրիկների այս աշխարհում ծնողների համար ևս առաջարկներ կան։ Ծնողների համար հարմարավետ միջավայր է ստեղծված և կա մինի բար կամ առանձին սենյակներ։ Այստեղ վերջիններս կարող են հանգստանալ, կազմակերպել գործնական հանդիպումներ՝  ամբողջ ընթացքում իրենց աչքի առաջ իրենց երեխային ունենալով։

Ինչ վերաբերում է մայրիկների անհանգստությանը ՝ մաքրությանը կարող ենք նշել, որ Նեպտունում մաքրությանը առաջնային է ուշադրություն դարձվում, աշխատակազմում ասում են, որ օգտվելով ամենանուրբ տարիքային խմբի հետ պարզապես անհնար է մաքրությանը մատների արանքով նայել։ 11 տարիների ընթացքում դա եղել է Նեպտունի հոգածության թիվ 1 առարկան։

Հոգատարության առումով Նեպտունի առաջարկը պետք է փորձել մեկ անգամ, որպեսզի կարողանք գնահատել։ Այստեղ հավաքվել են բարձրագույն հոգեբան կրթություն ստացած դայակներ, որոնք հատուկ փուլերով ընտրված մասնագետներ են։

Տարբեր միջոցառումների համար Նեպտունը առաջարկում է տարբեր մեծության սրահներ։Այստեղ կարելի է գտնել 10, 15 կամ 25 հոգու համար նախատեսված մինչև 8 սրահ մինի սրահներ, այդ թվում VIP, որտեղ հիմնականում կորպերատիվ միջոցառումներ են անցկացվում։ Առաջարկվում է ընտանեկան առիթների համար մինչև 50 հոգանոց սրահներ։ Իսկ ավելի մեժ, կամ միանգամից մի քանի առիթների համար նախատեսված՝ առաջարկվոմ է մեծ սրահ, որտեղ տեղավորվում է մինչև 150 հոգի։

Զվարճանքի կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձվում ուտեստներին՝ դրանք բոլորրը տեղում և միայն պատվերի դեպքում են պատրաստվում։ Օրինակ այստեղ կարող եք գտնել ավելի քան 30 տեսակ պիցցա։

Այստեղ հավաստում են, որ հաճախորդների 90 տոկոսը հենց համեղ սննդի համար է այցելում։ Իսկ խոհարարն էլ սիրում է նոր համերով զարմացնել հաճախորդներին։ Ի դեպ Նեպտունը տարատեսակ ուտեստներ է առաջարկում ոչ միայն մեծահասակներին, օրինակ նախատեսված հատուկ միջոցառումների սեղանի համար, այլև այստեղ կգտնեք 0+ տարիքից սկսած երեխաների համար ցանկացած նախասիրությանը համապատասխան սնունդ։Քմահաճները այստեղ կգտնեն նաև տարատեսակ խմիչքներ՝ ալկոհոլայինից մինչև մանկական։

Նեպտունը 11 տարի շարունակ հանդես է եկել նորորարություններով ու նոր առաջարկներով։ Իսկ առաջիկայում փոքրիկներին խոստանում է անվճար ծրագրեր ցուցադրել, որը պարբերական բնույթ կկրի։

Մանկական զվարճանքի կենտրոնը ամեն օր իր դռներ է բացում իր փոքրիկների ու նրանց ծնողների համար։ Նեպտունում առավոտյան 11։00-ից մինչև երեկոյան 22։00 կարող եք այցելել, կազմակերպել միջոցառում, օգտվել մեր մատուցած ցանկացած ծառայությունից։Ինչպես նաև կարող եք այստեղ ցանկացած աշխատանքային ժամի թողնել ձեր փոքրիկին և վստահ լինել, որ ապահով ձեռքերում է։