Կիրակի , 23 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    23°
    Home » Արցախ » 1100 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

    1100 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

    Հոկտեմբեր 8, 2017 17:29 Արցախ, Լուրեր A+ / A-

    հրադադար

    Հոկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:

    Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց:

    ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

    scroll to top