Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » 118 կողմ, 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան

    118 կողմ, 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան

    118 կողմ, 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ Նաիրա Զոհրաբյան
    Հունիս 25, 2019 12:58 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկությանը․

    «Ռուսաստանը վերադարձավ։

    Երեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տևած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։
    118 կողմ, 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի և Վրաստանի պատերազմների հարցը այս կառույցում այսքան երկար և այսքան դրամատիկ չէր քննարկվել։

    Ռուսաստանի վերադարձին դեմ երկրները չեն պատրաստվում հանձնվել և, կարծում եմ, դրաման Ստրասբուրգի խորհրդարանում այսօր շարունակվելու է։

    Երեկ արդեն ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակեց «Ստրասբուրգյան դավաճանություն» և սպառնաց լքել ԵԽԽՎ-ն»,- գրել է նա։

    Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլին Դոնբասում տեղի ունեցած դեպքերի, ինչպես նաև Ղրիմի թերակղզու՝ ՌԴ կազմում ներառվելու պատճառով ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվել էր քվեարկելու, դիտորդական առաքելություններին մասնակցելու, ինչպես նաև կառույցի ղեկավար մարմինների կազմում ներառվելու իրավունքներից:


    Նման թեմաներ

    scroll to top