Գլխավոր Լուրեր 14-ամյա տղան գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

14-ամյա տղան գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

3
0

Armeniasputnik.am-ի տեղեկություններով այսօր միջադեպ է տեղի ունեցել Երևանի Մալաթիա–Սեբաստի համայնքում գտնվող Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցում։

8-րդ դասարանում սովորող մի տղա շտապօգնության ավտոմեքենայով դպրոցից տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ 14-ամյա տղան գլխի շրջանում վնասվածք է ստացել նույն դպրոցում սովորող 15-ամյա մի տղայի հետ ունեցած վեճի ընթացքում։

Վեճի ժամանակ15-ամյա պատանին ձեռքով հարվածել է 8-րդ դասարանցու դեմքին։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։