Գլխավոր Լուրեր 151.4 մլն դրամ՝ Շիրակում կարկուտից տուժած 960 ընտանիքի

151.4 մլն դրամ՝ Շիրակում կարկուտից տուժած 960 ընտանիքի

0
0

Շիրակի մարզում հունիսի 24-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 960 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4300 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։

Մարզպետարանի փոխանցմամբ, այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 35,215 դրամ՝ ընդհանուր առմամբ 151.424 մլն դրամ։

Աղետից հետո ՀՀ Շիրակի մարզպետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝ հայտնաբերելու ամենախոցելի՝ բերքի 75-100 տոկոսը կորցրած ընտանիքները։