Ուրբաթ , 20 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.00   Վաճառք` 488.00   ՀՀ ԿԲ` 487.19   
  •  EUR   Առք` 514.00   Վաճառք` 524.00   ՀՀ ԿԲ` 519.34   
  •  CHF   Առք` 458.00   Վաճառք` 489.00   ՀՀ ԿԲ` 484.43   
  •  GBP   Առք` 588.00   Վաճառք` 605.00   ՀՀ ԿԲ` 599.78   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.11   
  •  GEL   Առք` 173.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 182.81   
outputra5huxgif
Mostly Cloudy
-2°
Home » Լուրեր » 157 տարի առաջ այս օրն է ներկայացվել Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը»

157 տարի առաջ այս օրն է ներկայացվել Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը»

Նոյեմբեր 24, 2016 16:29 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

1388664425082

«Տեսակների ծագումը» աշխատության ամբողջական անվանումն է՝ «Տեսակների ծագումը փոփոխություններով սերման և բնական ընտրության ճանապարհներով» (անգլերեն՝ «On the Origin of Species by Means of Natural Selection, or the Preservation of Favoured Races in the Struggle for Life»):

1859-ի նոյեմբերի 24-ին աշխատությունը հանվեց վաճառքի: Այն համարվում է գիտության պատմության մեջ էվոլյուցիային վերաբերող ամենահայտնի աշխատություններից։ Աշխատության հիմքը Դարվինի կատարած ուսումնասիրություններն էին Հարավային Ամերիկա շրջագայության ընթացքում՝ Գալապագոսյան կղզիներում և Ավստրալիայում 1831-1836 թվականներին։

Գրքի սկզբնական մասում Դարվինը ներկայացնում է իր վարկածների իրողության շատ անվերջանալի շղթա։ Համաձայն դրան՝ օրգանիզմների խմբերը (պոպուլյացիաները) աստիճանաբար զարգանում են  շնորհիվ բնական ընտրության։ Հենց այս աշխատությունում էլ բնական ընտրությունն առաջին անգամ ներկայացվեց լայնածավալ մասշտաբներով։ Դարվինը միաժամանակ հերքում էր «ստեղծված տեսակների» (անգլերեն՝ created kinds) մասին ուսմունքը, որի հիման վրա էլ նա գրել էր իր գրքերը։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top